Եվ դանդաղ գնում է նվագախումբը
գիշերային քաղաքի փողոցով:
Արցունքից կսկծացող մի աչք էր
և ընդամենը մի ձեռք,
բայց ինչքան ցավ կար, սիրելիս,
իսկական, չհնարված ծառերի միջով
խարխափելով լողացող ձեռքի մեջ:
Հեռացող օրերի սանդուղքով
դու բարձրանում ես դեպի վեր:
Աստղերը անցնում են քո կողքից,
լուսինը անցնում է քո կողքից,
և խարխափելով լողացող մի ձեռք
անցնում է քո միջով:
Արցունքից կսկծացող մի աչք
դանդաղ գնում էր նվագախմբի ետևից, գիշերային քաղաքի փողոցով: