ՊԱՏԺԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Եվ հիմա արդեն, երբ կյանքս իր ավարտական
փուլն է թևակոխել, – լիակատար վստահությամբ
կարող եմ հավաստել, որ իմ նախորդ կյանքերում
զարհուրելի հանցանքներ եմ գործել, անարդար եմ
եղել և միգուցե նաև տմարդի… Այլապես ինչո՞ւ է
Տերն ինձ համար այսքան ծանր պատիժ սահմանել –
ծնվել ու գոյություն քարշ տալ այս քար ու քռայի մեջ,
և այս մարդկանց մեջ, որոնք հաստատ վերջին անգամ են
ծնվել այս հողի վրա, որովհետև նրանց համար
Տերը դժվար թե
կարողանա նոր պատիժ հորինել
այս մեկից ծանր ավելի…

[sharify]