ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՕՎԵՐ-ՍՅՈՒՐ-ՈՒԱԶ

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՕՎԵՐ-ՍՅՈՒՐ-ՈՒԱԶ, ԵՐԲ ԶՈՒԼԱԼԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ԷՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԴԱՇՏԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱԳՌԱՎՆԵՐ ԷԻՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վան Գոգը ահա, եղբայրը կողքին`

երկու հարազատ պառկած կողք կողքի,

անշուք քարի տակ:

Վան Գոգը ահա… Իսկ քարի վրա

ծննդյան թիվն է, գծիկ` մահվանը,

և ուրիշ ոչինչ:

 

Մտովի ինչքան երկար եմ խոսել

ես այս մարդու հետ:

Եկա և տեսա:

Մեռել է վաղուց: