Թե ունենայի սեփական անապատ
կկանչեի աշխարհի բոլոր առյուծներին
և կասեի`
նայեք, ինչքան ավազ կա ինձ մոտ
և ինչքան ազատություն:
Ցույց կտայի արևը, կասեի`
ոչ ոք չի կարող այստեղ
ձեզ ասել, որ գայլ եք,
ոչ ոք չի կարող սափրել ձեր բաշերը:
Կասեի`
տեսնո՞ւմ եք ինչքան լռություն կա այստեղ –
ձերն է,
պատառոտեք այն ձեր արծաթ մռնչոցով:
…Եվ հետո, գիշերով,գաղտնի,
ամեն մեկս առանձին,
բանաստեղծություն կգրեինք
վանդակների մասին: