Բոլորովին սխալ է մտածելը,
որ արձանների ցանկությամբ է հաստ
նրանց վրա նստած ձյան շերտը:
Կամաց-կամաց թող կատարվի այն ամենը,
ինչ որ պատահելու է մի օր ինձ հետ:
Բոլորովին սխալ է մտածելը,
թե դժբախտություն է դա:
Ճիշտ ժամանակին չեկած երջանկությունը
խանգարում է մեր կյանքի կանոնավոր երթը
և մենք ստիպված խոռնում ենք մեր բոլոր
դարակները,
որտեղ պահված են արդեն դեղնած նամակներ,
արդեն դեղնած թաշկինակներ,
խամրած լուսանկարներ
և բազմաթիվ լուցկու հատիկներ:
Եվ պետք է պահպանել հերթականությունը,
պետք է գտնել բաց տեղը
որտեղ որ պետք է դրվի
ճիշտ ժամանակին չեկած երջանկությունը: