ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Դժվար է քարը քարին դնել այս հողի վրա,

դժվար է պատ շարել այս հողի վրա,

որն անվերջ ցնցվում է երկրաշարժներից,

անցվերջ ցնցվում է՝

հեկեկացողի մարմնի նման…

… Իզուր աշխատանք՝ երկիր կառուցել,

քար քարի դնել այն հողի վրա,

ուր դեռ քար չկա – հողի տակ նետված

ցավից նվվացող դառնացած հոգու

հեկեկոցի մեջ անվերջ ցնցվող

մարմնի վրա…

[sharify]