Շփոթված նայում էր պատուհանից դուրս:
Ահա և քեզ մի կյանք,
որից ոչ ոք չի ուզում հեռանալ՝
ծերունին, որը պատշգամբում նստած
ճանճերն է հաշվում,
նրա հորեղբայրը,
որին մի կերպ թաղեցին մի շաբաթ առաջ,
մորաքրոջ տղան,
որն արդեն վաղուց նամակներ չի գրում,
ըստ երևույթին նա էլ հիմա
ինչ-որ մի պատշգամբում նստած
նայում է դուրս ու զարմանում,
թե այս ինքան սպիտակ ճանճեր կան օդի մեջ
և հաշվում ու հաշվում է
ձյան փաթիլները…
Վաղուց թակում էր մեկը իմ դուռը:
Բացում եմ զգույշ
և հեռանում եմ առանց նայելու: