ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՆ ԵՐԿՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

* * *
Խորհրդավոր են երկնքի գաղտնիքները:
Ահա, նայիր.
երկնքից մի թռչուն ընկավ: Ի վերջո,
երկար թռչելուց հետո ամեն ինչ ընկնում է հողին,
որովհետև առավել խորհրդավոր են
հողի գաղտնիքները: Հողը: Հիմա դու նրա
մասին ես մտածում, որովհետև
հիմա դու ավելի քիչ թռչում ես
և ավելի շատ նայում հողին:
Երանի նրանց, ասում ես դու, ովքեր
հաշտ ու խաղաղ հոգով են բաժանվում
երկնքից, որովհետև, գիտես
ովքեր բաժանվում են,
նրանք բաժանվում են
անվերադարձ…

[sharify]